Իրանը փաստացի վերահսկողություն է հաստատում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ՝ գրում է Sepah Pasdaran-ի թելեգրամյան ալիքը։ «Այս երթուղին ոչ միայն ամրապնդում է Թեհրանի դիրքերը, այլև լուրջ խոչընդոտ է ստեղծում Սյունիքում հենարան ձեռք բերելու ՆԱՏՕ-ի կամ Իսրայելի ցանկացած փորձի համար. նախքան Հայաստան անցնելը, նրանք ստիպված կլինեն բախվել Իրանի հետ»,- գրում է ալիքը։               
 

...

...
07.06.2011 | 00:00

...թե երբ հստակեցվեց ՀԱԿ-ի պատվիրակության կազմը, բոլորը սպասում էին կոալիցիոն իշխանությունների «ցուցակին» անուն առ անուն։ Մամուլում անգամ այս առնչությամբ տարբեր վարկածներ եղան։ Եթե ՕԵԿ-ին առնչվող որևէ խնդիր չկա, քանի որ այդ ուժն այսօր քաղաքական դաշտում լուրջ գործոն չէ, ապա ԲՀԿ-ի պարագայում խնդիր կա։ Բանն այն է, որ կոալիցիոն այս գործընկերը միանշանակ չի ընդունում երկխոսության գաղափարը։ Ավելին, նրա հետ առանձնապես չեն էլ խորհրդակցել, երբ նախաձեռնել են սույն գործընթացը։ ԲՀԿ-ն, ըստ էության, ՀՀԿ-ից որոշակի երաշխիքներ է պահանջում, որ առաջիկա ընտրություններում ՀԱԿ-ի հետ երկխոսությունն իր տեղերի հաշվին չի լինելու։ Ասել է` ԲՀԿ-ն մտահոգված է, որ բանակցությունները վերածվելու են խորհրդարանական տեղերի համար էլեմենտար առևտրի, ինչը, բնականաբար, որոշ ուժերի հաշվին է լինելու։ Քանի որ ԲՀԿ-ն համարվում է իշխանական կոալիցիայում Ռոբերտ Քոչարյանի հիմնական խաղաքարտերից մեկը, լուրջ կասկածներ կան, որ զոհը հենց նա է լինելու։ Պատահական չէ, որ քաղաքական շրջանակներում ասում են, թե ԲՀԿ-ին առավելագույնը 15-16 տոկոս տեղ են հատկացնելու։

Դիտվել է՝ 906

Մեկնաբանություններ